Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, խոսելով Սպիտակ տան վարչակազմի խնդիրների մասին, շփոթել է ներկայիս և նախկին ղեկավարների՝ Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի անունները:
Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և Բայդենին
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, նախօրեին լեհ առաջնորդը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Արտասահմանյան լրագրողներին տված հարցազրույցում վերջինս անդրադարձել է Վարշավայի և Վաշինգտոնի հարաբերություններին, ինչպես նաև մատնանշել այն դժվարությունները, որոնք բախվում են ամերիկացի գործընկերները:
Ներկա պահին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմաթիվ խնդիրներ ունի, օրինակ՝ Աֆղանստանում տեղծված իրավիճակը, որով պետք է զբաղվի»,- ասել է Դուդան: