Artsakhpress

Հասարակական

Արցախում միշտ երջանիկ եմ եղել և աշխատանքս կատարել եմ սիրով. «Դասավանդի՛ր, Հայաստան»֊ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում անգլերենի ուսուցչուհի Սոնա Գևորգյանը Երևանից գործուղվել է Արցախ: Նա դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի Գ. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում:

Արցախում միշտ երջանիկ եմ եղել և աշխատանքս կատարել եմ սիրով. «Դասավանդի՛ր, Հայաստան»֊ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

Արցախում միշտ երջանիկ եմ եղել և աշխատանքս կատարել եմ սիրով. «Դասավանդի՛ր, Հայաստան»֊ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Գևորգյանը նշեց, որ, «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության կողմից առաջարկվող երկամյա առաջնորդության զարգացման ծրագրի ուսուցիչներից մեկը լինելով, որոշել է Արցախ տեղափոխվել, քանի որ ուզում էր ապրել այստեղ։ «Երկու տարի դասավանդել եմ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն գյուղում։ Հին շենի միջոցով եմ ճանաչել Արցախը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ
Պատերազմի օրերին արդեն ավարտել էի երկամյա գործունեությունս և վերադարձել էի Երևան, սակայն, իրավիճակի թելադրանքով, մի խումբ ուսուցիչներով միավորվեցինք և, «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, փորձում էինք արտակարգ իրավիճակում ապահովել կրթության լիարժեք հասանելիությունը մեր երեխաների համար։
Նոյեմբերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածը իմ թիմով աշխատել եմ Սյունիքի մարզում բնակվող, Արցախի տարբեր շրջաններից տեղափոխված երեխաների և իրենց ընտանիքների հետ։ Այնուհետև տեղափոխվել եմ Արցախ և աշխատել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների շուրջ 17 դպրոցների ուսուցիչների հետ՝ աջակցելով երեխաների սոցիալ-հուզական կայունացմանը և նպաստելով երեխաների նոր հմտությունների զարգացմանը, որոնց կիրառմամբ երեխաները կկարողանային փոփոխություն բերել իրենց համայնքներում՝ վերածելով իրենց գաղափարներն իրականության։
Բնութագրությունը հասանալի չէ

Ընթացքում հասկացա, որ կուզենայի շարունակել երեխաների հետ աշխատանքս՝ այս անգամ արդեն Վանքում, որը հնարավորություն կտար ապրել Գանձասարին մոտ, աշխատել որպես մանկավարժ և շարունակել կյանքն Արցախում», - նշեց Ս. Գևորգյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում միշտ երջանիկ է եղել, ամենօրյա աշխատանքը կատարել է սիրով՝ հուսալով և հավատալով, որ Արցախն է մեր ապագան՝ իր անվերջ տոկունությամբ և պայքարելու ամուր կամքով։

Բնութագրությունը հասանալի չէ

Անգլերենի ուսուցչուհին հավելեց նաև. «Նորարար մոտեցումներն ու դասավանդման բազմաբնույթ մեթոդները շատ են, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ նախ՝ հնարավորինս փորձում եմ ճանաչել երեխաներին՝ իրենց կարծիքները լսելով, և, մասնագիտական գիտելիքներս ու փորձառությունս համադրելով, գիտելիքը աշակերտների համար դարձնել հասանելի և ընկալելի, և, ամենակարևորը, կիրառելի կյանքում»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search