Artsakhpress

Հասարակական

Որոշում ենք կայացրել հիմնել Կենաց պուրակ, որտեղ Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն. Փաշինյան

Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնենք Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին:

Որոշում ենք կայացրել հիմնել Կենաց պուրակ, որտեղ Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն. Փաշինյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին Անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ որոշում ենք կայացրել Երևանի Բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ Արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:
Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է Կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները: Երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ, ահա, այդ բոլոր մարդկանց, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք, և Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող Հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:
Այստեղ՝ այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, հայոց դրոշներով պարուրված և պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով ՀՀ պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:
Ապրի՛ր, Հայաստան, և բարձրացի՛ր, ապրի՛ր, Արցախ, և բարձրացի՛ր հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես:
Շնորհավորում եմ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search