Artsakhpress

Ռազմական

Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ, պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ:

Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են. ՀՀ նախագահ

Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են. ՀՀ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հավելելով, որ հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու:
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվել է կամավորական Արթուր Գալստյանը, իսկ ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքայիններ Վաչագան Հակոբյանը, Սարգիս Դավթյանը և Մանվել Խարդալյանը, կամավորականներ Արթուր Հովհաննիսյանը, Արտակ Հաջոյանը, Ներսես Մովսեսյանը, Գարիկ Մուրադյանը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
 
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանը հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
 
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի առթիվ:
 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.
 
«Նախ, թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, հարգելի՛ պարգևատրվածներ, նաև պարգևներ ու կոչումներ ստանալու համար։
 
Դրանք ձեզ տրվում են տարբեր ոլորտներում ձեր ունեցած ավանդի համար: Այդուհանդերձ, այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն: Դրանք Հայրենի՛քի գնահատականն են, կրկնում եմ՝ Հայրենի՛քի գնահատականն են:
 
 Քանի որ պարգևատրվածների թիվը բավականին մեծ է, նրանց մի մասին, կրկին հանդիսավոր պայմաններում, պարգևները կհանձնվեն առաջիկա օրերին:
 
Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ, ցավոք, դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել Հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար: Բայց, ինչպես ասում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ «հայրենիքից նեղանալ չի կարելի»: Հովհաննես Բաղրամյանն իր ռազմական փայլուն կյանքի ընթացքում գրեթե չապրելով Հայաստանում՝ շատ լավ գիտեր Հայրենիքի գինը, պետականության անհրաժեշտության գինը: Գիտեր դեռ Սարդարապատի ճակատամարտից, որին մասնակցել էր նվիրումով: Ցավոք, Բաղրամյանը չտեսավ Հայրենիքի անկախությունը:
 
Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի օրը, կարևոր է հայկական բանակի, զինվորների ներկայությունը այս արարողությանը. մի քանի օրից Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցն է:
 
Այսօր այստեղ ներկա են նաև հետմահու պարգևատրվողների ընտանիքների անդամներ. խոնարհվում եմ ձեր զավակների, ամուսինների, հարազատների հիշատակի և ձեր բոլորի առաջ․․․ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս պատերազմում և բոլոր ժամանակներում Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակը...
 
Անկախությունը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ: Որովհետև, տիրապետող է եղել ազատ և անկախ Հայրենիք ունենալու գաղափարը: Անկախ Հայաստանը երեսուն տարեկան է:
 
 Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի:Վերջին մեկ տարին ամենածանր էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով ու վերքերով: Պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ:
 
 Երեսուն տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք մեծ հաղթանակ: Սակայն 30 տարի անց մենք տեսնում ենք, որ այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները: Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը, մե՛ր ժամանակը: Դուք հենց այդ մարդիկ եք, որ կարողացել եք ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին, ստեղծել ու ստեղծագործել, աշխատել և ծառայել, պաշտպանել սահմանները, պաշտպանել մեր ազգային ինքնությունը և արժեքները՝ միաժամանակ, կրել այդ արժեքները։ Իսկ ամենամեծ արժեքը պետականությունն է:
 
Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին: Ունենա՛նք պետական մտածողություն: Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ, երբ այդ համաձայնությունը փխրուն է, այն կարող է հաջողության բանալի դառնալ:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Թո՛ղ հավերժ ապրեն Հայաստանը և Արցախը։ Աստված պահապան մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:
 
 
 
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search