Artsakhpress

Հասարակական

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է:

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։
Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020_2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։
Ո’չ ահաբեկչությանը»,- գրել  է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search