Artsakhpress

Մշակույթ

Ուղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունը

Նախօրեին Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն»կինոթատրոնում կայացել է երիտասարդ ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լայնամետրաժ խաղարկային ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մեծ երգահան Կոմիտասի կյանքին։

Ուղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունը

Ուղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորն ասել է. «Ֆիլմի նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության այն վայրերում, որոնք այսօր, ցավոք, թշնամու ձեռքում են, մասնավորապես՝ շատ դրվագներ նկարահանվել են Շուշիում։
Բնութագրությունը հասանալի չէ
Այս հողի վրա իմ անցկացրած օրերը եղել են իմ կյանքի ամենակարևոր օրերից։ Ժամանակին այդ տարածքները մերն էին, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Եկե՛ք սիրենք ու փայփայենք այսքանը, Աստծուց մեզ տրված այս հողը, որ դարեր շարունակ մերը մնա։ Եվ այն շունչը, որ ոգևորեց ինձ՝ ստեղծելու ֆիլմը, լիովին գալիս է Արցախի ժողովրդից»,- ընդգծել է Ա. Նշանյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Ֆիլմում փոքրիկ Սողոմոնի դերակատար 15-ամյա Սլավա Սեյրանյանը ծնունդով արցախցի է։ Նա, խոսելով ֆիլմի և գլխավոր դերը ստանձնելու մասին, պատմել է. «2018թվականին, երբ ընտրվեցի որպես գլխավոր դերակատար, երգում էի «Արցախի բալիկներ» խմբում և քասթինգի արդյունքում էլ ընտրվեցի։ Չէի պատկերացնում, որ կընտրվեմ, քանի որ դերասանական արվեստի փորձեր երբևիցե չեմ կատարել։ Ասեմ, որ ամենադժվարը ցուրտ եղանակներին դրվագներ նկարահանելն էր։ Այս չարաբաստիկ պատերազմից հետո ֆիլմի՝ Արցախում նկարահանված լինելու հանգամանքը լրիվ այլ կերպ է ինձ վրա ազդում, և յուրաքանչյուր դիտողի, հատկապես՝ արցախցու համար այս ֆիլմը կրկնակի ցավալի է»,- նշեց Ս.Սեյրանյանը։
Ֆիլմի մասին տպավորություններով մեզ հետ կիսվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
«Ես արվեստագետ չեմ, ոչ էլ՝ կինոգետ, բայց որպես կինոդիտող՝ կարող եմ վստահաբար ասել, որ ռեժիսորին հաջողվել է բացառիկ դիպուկությամբ զգալ բոլոր մտքերը, վերարտադրել Օսմանյան կայսրության և թուրանի ամբողջ սարսափը։ Ինձ համար փոքրիկ Սողոմոնը ավելի շատ հույզեր տարավ իր մեջ, քան մեծ Կոմիտասը, և ես տագնապային ապրումներ էի ունենում հենց փոքրիկ Սողոմոնին դիտելով։ Ֆիլմից մեկ մեսիջ է մնացել իմ մեջ՝ «Վրեժ»։ Մենք վերադառնալու ենք, քանզի ասելիք ունենք»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search