Artsakhpress

Հասարակական

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի աշխատանքային խմբերն ընդունել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական աջակցության մոտավորապես 8500 հայտ, որից արդեն հաստատվել է 640-ը:

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Հասրաթյանը:
«Կառավարության որոշմամբ՝ սահմանված են աջակցության հիմնական ուղղություններ՝ հասարակական և արտադրական շինությունների, թեթև մարդատար մեքենաների, բեռնատար, հատուկ գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների, խոշոր և մանր եղջերավոր անասունների, մեղվաընտանիքների, ինչպես նաև խոզերի, պտղատու այգիների և խաղողայգիների կորստի, ինչպես նաև իրավաբանական անձանց հաշվեկշռում ունեցած վնասի դեպքում աջակցություն:
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու
Այս բոլոր վնասները հաստատելու համար կառավարության որոշմամբ սահմանված է որոշակի տեղեկությունների, տեղեկանքների առկայության անհրաժեշտություն: Բոլոր տեղեկությունները մուտքագրվում են հատուկ ծրագիր, որից հետո, առանց մարդկային գործոնի, ծրագիրը ինքնուրույն սահմանում է տվյալ քաղաքացու, տվյալ ընտանիքի աջակցության չափը: Այնուհետև ներկայացվում է հանրապետության նախագահի կողմից ստեղծված Վնասի աջակցման հանձնաժողովին: Հաստատումից հետո այս որոշումը ուղարկվում է Ֆինանսների նախարարություն:
Հայտերի բավարարման գործընթացը ամենևին կապ չունի վնասի չափի հետ:
Մենք քննարկում և որոշումներ ենք կայացնում՝ ըստ քաղաքացիների հայտերի հերթականության», - նշեց Մ. Հասրաթյանը և հավելեց, որ թշնամու վերահսկողության տակ մնացած հասարակական ու արտադրական շինությունների առումով վերջերս աջակցության չափի փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հասարակական շինությունների համար հաշվարկվել է կադաստրային արժեքի եռապատիկը, իսկ արտադրականի համար՝ յոթնապատիկը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Արցախի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Search