Artsakhpress

Միջազգային

Ավստրիացի պաշտոնյա․ «Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում»

Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։

Ավստրիացի պաշտոնյա․ «Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում»

Ավստրիացի պաշտոնյա․ «Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման շուրջ, փոխանցում է ermenihaber-ը:
Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ն չի ենթարկվելու որևէ շանտաժի։
«Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք։ Սակայն մենք դա չենք ընդունելու․․․ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկիր ԵՄ-ին շանտաժի չի կարող ենթարկել», -շեշտել է ավստրիացի նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս մնացած այնպիսի երկրներին, ինչպիսին է Կիպրոսը, միայնակ չեն թողնելու նոր փախստականների ալիքի դիմաց։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search