Artsakhpress

Սպորտ

Մայրաքաղաքում մինի ֆուտբոլի մրցումներ են կազմակերպվել

Սեպտեմբերի 15-17-ը Ստեփանակերտի «Վալեքս» մարզահրապարակում կազմակերպվեցին ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված մինի ֆուտբոլի մրցումներ:

Մայրաքաղաքում մինի ֆուտբոլի մրցումներ են կազմակերպվել

Մայրաքաղաքում  մինի ֆուտբոլի  մրցումներ են կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցումների կազմակերպիչ Արթուր Ավանեսյանը շնորհավորեց բոլորին մասնագիտական օրվա կապակցությամբ և կարևորեց այսօր Արցախում տեղի ունեցող նշանակալից և դիտարժան մարզական իրադարձությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինի ֆուտբոլի մրցումներին մասնակցում են ֆուտբոլի ակումբի 4 թիմերը: Մրցումները անց են կացվում շրջանաձև եղանակով: Նման մրցումները տվյալ սպորտաձևի զարգացման համար հնարավորություններ են ստեղծում, իսկ մարմնամարզությամբ զբաղվելը նպաստում է երեխաների առողջության բարելավմանը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները արժանացան պատվոգրերի ու դրամական պարգևների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Առաջին տեղը զբաղեցրած թիմի մասնակից Հայկ Հարությունյանի խոսքով՝ թիմը լավ էր պատրաստվել, և սպասում էին նման հաղթանակի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, և արդեն 8 տարի է, ինչ զբաղվում եմ այս սպորտաձևով: Շատ ուրախ եմ, որ նման մրցումներ են անցկացվում, քանի որ հնարավորություն ենք ունենում ցույց տալու մեր կարողություններն ու ունակությունները», -ասաց Հ. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search