Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի հարակից տարածքում և Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցի մարզահրապարակում տեղի են ունեցել ցուցադրական ելույթներ տարբեր սպորտաձևերից:
Ստեփանակերտում տարբեր մարզաձևերից ցուցադրական ելույթներ են կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրական ելույթներին մասնակցել է 68 հոգի, այդ թվում նաև՝ աղջիկներ:
«Ցուցադրվել են բռնցքամարտ, քինգբոքսինգ, ուշու, ձյուդո, սպորտային գիմնաստիկա մարզաձևերը։ Յուրաքանչյուր մարզաձև ներկայացրել են երեք զույգեր՝ լավագույն այն մասնակիցները, ովքեր մասնակցում են Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ու գրավում մրցանակային տեղեր: Նմանատիպ միջոցառումները նպաստում են սպորտի մասսայականացմանը, քանի որ սպորտը համարվում է առողջ ապրելակերպի գրավական»,- մեզ հետ զրույցում նշեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ԱՀ բասկետբոլի վաստակավոր մարզիչ Էմիլս Հովհաննիսյանը: