Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։
Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիներ չկան. ԱԱԾ֊ն հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։
Հատկանշական է, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԱՀ օրենքով սահմանված գործառույթների շրջանակում և հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցության շրջանակում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։