Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանում անցկացվել է «Թալիբան»-ի կողմից ձեւավորված ժամանակավոր կառավարության առաջին նիստը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն անցկացրել է երկրի նախարարների իր ձեւավորած ժամանակավոր կաբինետի առաջին նիստը:

Աֆղանստանում անցկացվել է «Թալիբան»-ի կողմից ձեւավորված ժամանակավոր կառավարության առաջին նիստը

Աֆղանստանում անցկացվել է «Թալիբան»-ի կողմից ձեւավորված ժամանակավոր կառավարության առաջին նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի հաղորդել է Աֆղանական իսլամական գործակալությունը:
Նրա խոսքով՝ մոլլա Մոհամմադ Հասան Ախունդի նախագահությամբ ժամանակավոր կառավարության նիստում քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Բացի այդ, համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Աֆղանստանում, հատկապես Քաբուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպման մասնակիցները միաժամանակ ուշադրություն են հրավիրել երկրում ֆինանսական ճգնաժամի վատթարացումից խուսափելու համար անհետաձգելի տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա:
Բացի այդ, նախարարների կաբինետի անդամներն ընդգծել են հյուսիսային Փանջշիր նահանգի բնակիչներին օգնություն ցուցաբերելու կարեւորությունը, որտեղ ավելի վաղ կազմակերպվել էր Ազգային դիմադրության ճակատը՝ թալիբներին դիմակայելու համար: Հանդիպման մասնակիցները որոշել են մարդասիրական օգնություն ուղարկել այս տարածաշրջան, ինչպես նաեւ ԶԼՄ-ների համար հանել են մարզում իրավիճակի լուսաբանման արգելքը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Search