Artsakhpress

Քաղաքական

Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանը ՀԱՊԿ-ում խոսեց խաղաղ զարգացման նոր դարաշրջանի բացման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանը ՀԱՊԿ-ում խոսեց խաղաղ զարգացման նոր դարաշրջանի բացման մասին

Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանը ՀԱՊԿ-ում խոսեց խաղաղ զարգացման նոր դարաշրջանի բացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  ՀՀ վարչապետն իր խոսքում նշել էոր ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության գոտու պարագծով արձանագրվում են մարտահրավերների և սպառնալիքների նոր դրսևորումներ: «Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոխակերպումների շեմինՔաղաքական կամքի և իմաստության դրսևորման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և բերել տարածաշրջանում իրական խաղաղության պայմանների ձևավորմանըՄեր կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջանԵվ մենքհաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններումստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացրեցթե ինչպես է պատկերացնում խաղաղ զարգացման նոր դարաշրջանի նպատակին հասնելը. «Երկխոսության ճանապարհովթշնամության մթնոլորտի աստիճանաբար հաղթահարման ճանապարհովինչը, ցավոք, գոյություն ունի մեր տարածաշրջանումտարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհովԱյս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումըորոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահիԱդրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով»։
Վարչապետը պետությունների ղեկավարների ուշադրությանը հրավիրեց մի շատ կարևոր նրբերանգի վրատնտեսական և քաղաքական հարցերի լուծման համար խիստ կարևոր է մթնոլորտըորում դրանք քննարկվում են: «Ցավոք, պետք է տեղեկացնեմոր Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներինձերբակալվածներին և պահվող այլ անձանցչնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին և չնայած մեր գործընկերների ջանքերինայդ թվումՌուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի ջանքերինԱյդ զուտ մարդասիրական հարցը պետք է լուծվի առանց հետաձգման և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,- եզրափակեց Փաշինյանը

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Search