Նախօրեին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել։
Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգային երեկոյի ընթացքում ներկայացվել են Էստրադային համույթի ստեղծագործությունները: Հնչել է դասական երաժշտություն, սաքսոֆոն, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, ինչպես նաև Արցախին նվիրված երգեր:
«Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ի փոխտնօրեն Մարիաննա Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց. «Համերգային երեկոյի նպատակն է Արցախում հասարակական և մշակութային կյանքի աշխուժացումը, հատկապես՝ երիտասարդության շրջանում: Նմանատիպ միջոցառումները մեր կենտրոնում շարունակական բնույթ են կրելու, որի արդյունքում կկարողանանք ցույց տալ, որ Արցախը կա, շարունակելու է արարել ու էլ ավելի գեղեցկանալ»,- նշեց Մ.Աբրահամյանը: