Artsakhpress

Մշակույթ

Հայաստանից ժամանած երաժիշտները Ստեփանակերտում վարպետաց դասեր են անցկացրել

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Հայաստանից ժամանած երաժիշտ Նորայր Քարտաշյանը, երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Մամիկոնյանը և դաշնակահարուհի Ժաննա Քոչարյանը անցկացրեցին վարպետաց դասեր:

Հայաստանից ժամանած երաժիշտները Ստեփանակերտում վարպետաց դասեր են անցկացրել

Հայաստանից ժամանած երաժիշտները  Ստեփանակերտում վարպետաց դասեր են անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համերգի համակարգողներից Քնարիկ Ներսիսյանը նշեց, որ սեպտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին «Արցախիկներ» բենդը և մի խումբ հայտնի արտիստներ «Արի Արցախ» խորագիրը կրող համերգներով, կրթական, մշակութային փոխանակումների ծրագրով կլինեն Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Իրականացվող միջոցառման նպատակն է ստեղծել հարաբերությունների նոր հարթակ, ակտիվ ու կենսունակ պահել Արցախում կրթամշակութային կյանքը։ Հատկապես հետպատերազմյան շրջանում կարևորում ենք Արցախում կյանքի, մասնավորապես՝ կրթամշակությային ոլորտի աշխուժացումը։ Այդ իսկ պատճառով մենք այժմ Արցախում ենք «Արցախիկներ» բենդի և ճանաչված արտիստների, երաժիշտների հետ: Մեր համերգարշավի առանցքում ընդգրկել ենք նաև վարպետաց դասեր, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ծանոթանալու նոր մոտեցումների», - նշեց Ք.Ներսիսյանը:

Միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Ժաննա Քոչարյանը շատ ուրախ և հպարտ է, որ այժմ գտնվում է Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեծ սիրով եմ ամեն անգամ այցելում Արցախ: Ողջունելի եմ համարում նման միջոցառումները, որոնց շրջանակներում փորձում ենք մեր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել: Քոլեջի թե՛ ուսուցչական կազմը, թե՛ ուսանողները ունեն բավարար մակարդակ», - մեզ հետ զրույցում ասաց Ժ. Քոչարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search