Սեպտեմբերի 17-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Առաջիկա օրերի եղանակն Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը կգրանցվի +15…+18, ցերեկը՝ +24… +28 աստիճան:
Սեպտեմբերի 18-ին կեսօրից սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ 19-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: