Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի ի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։
Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը՝ Արցախյան 2-րդ պատերազմի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Fox26 News-ը՝ մանրամասնելով, որ ցուցադրությունը կկայանա Tower Theater-ում՝ սեպտեմբերի 19-ին, փոխանցում է tert.am-ը։
Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում կարիքավորներին:
Նախկինում ֆիլմը ցուցադրվել է Հոլիվուդում: