ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։
Հովսեփավան համայնքում նոր թաղամաս է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Ներկա դրությամբ ընթանում են հողային, հիմքի կառուցման և պատերի շարման աշխատանքներ: Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` յուրաքանչյուրը՝ 1200ք/մ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։ Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։ Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Նախնական տվյալներով՝ շինարարությունը կավարտվի մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը», - նշեց Մ. Դանիելյանը: