Artsakhpress

Քաղաքական

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում

Սեպտեմբերի 15-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը (երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդթ, դեսպանության 2-րդ քարտուղար Աննա Ավետիսյան) հյուրընկալվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Լանդթագի նախագահ դր. Գուննար Շելլենբերգերն առանձնազրույցի ընթացքում կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև ավանդական դարձած գիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը:
 
Իր հերթին՝ ՀՀ դեսպանը կրկին շնորհավորեց դր. Շելլենբերգերին՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ: ՀՀ դեսպանը նաև գրառում է կատարել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվավոր հյուրերի գրքում:
 
Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության, գիտության և թվայնացման հարցերով նախարար պրոֆ. դր. Արմին Վիլլինգմանը: Զրուցակիցներն անրադարձել են երկկողմ գիտակրթական ակտիվ կապերի հետագա խորացման հեռանկարներին:
 
Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության, հետազոտությունների և գիտակրթական ոլորտներում ցուցաբերած լայն աջակցության համար նախարար Վիլլինգմանը ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության անունից պարգևատրել է շնորհակալագրով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Search