Artsakhpress

Սփյուռք

Հայկական երրորդ խաչքարը Չեխիայում՝ Կրալուպե քաղաքի կենտրոնական պուրակում

Սեպտեմբերի 15-ին Չեխիայի Կրալուպե Վլտավայի վրա քաղաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ օրերս տեղադրված հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

Հայկական երրորդ խաչքարը Չեխիայում՝ Կրալուպե քաղաքի կենտրոնական պուրակում

Հայկական երրորդ խաչքարը Չեխիայում՝ Կրալուպե քաղաքի կենտրոնական պուրակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խաչքարի տեղադրման հեղինակն է մեր հայրենակից Թելման Ներսիսյանը, որի ողջույնի խոսքով բացվեց հանդիսավոր արարողությունը՝ ներկայությամբ  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի, Կրալուպեի քաղաքապետի ու փոխքաղաքապետի, բազմաթիվ տեղացիների ու չեխահայերի։ Իր ելույթում Թելմանը խոստովանեց, որ վերջին տարվա ընթացքում իրեն մտահոգել է իր հայրենքում ստեղծված վիճակը, եւ ցանկացել է այս խաչքարի տեղադրմամբ հարգանքի տուրք մատուցել իր ժողովրդին եւ երկրին, որտեղ ծնվել է։ Եվ բացի այլ նշանակությունից, այս խաչքարը պետք է խորհրդանշի նաեւ բոլոր մարդկանց մինչեւ համերաշխությունը եւ համագործակցությունը, գրում է orer-ը։

Թելման Ներսիսյանը ընդգծեց, որ հայկական խաչքարը նվիրված է 1915 թվականի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Բացելով հայկական դրոշի գույներով ծածկված խաչքարը, ներկաները նկատեցին, որ այդ մասին վկայող գրությունը փակցված է նաեւ խաչքարի պատվանդանի վրա։ 

Այնուհետեւ իր օրհնության խոսքն ասաց կարդինալ Դուկան՝ անդրադառնալով ոչ միայն ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած անհամար զրկանքներին, միլիոնավոր զոհերի հիշատակին, այլեւ այսօր Հայաստանում ապրող հայերի ծանր վիճակին, նշելով, որ ներկա ժամանակներում էլ Հայաստանը շրջապատված է թշնամիներով եւ դրված նրա լինելիության հարցը։ Նա իր խոսքն ավարտեց Տերունական աղոթքով, որին միացան ներկաները։ 

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության գրքի հեղինակ Մարեկ Յանդակը ներկայացնելով հայերի նկատմամբ կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասները, նաեւ կարդաց օտար միսիոներների վկայությունները, այդ թվում՝ Մարիա Յակոբսոնի։ 

Կրալուպեի փոխքաղաքապետ Լիբոր Լեսակը նշեց, որ  դեռեւս 1990 թվականներին իրենց քաղաքում հաստատված հայերը, որոնց թվում նաեւ ինժեներ Թելման Ներսիսյանը, իրենց դրսեւորել են լավագույնս, եւ  բարձրագույն կրթություն են ստացել այստեղ եւ  արժանի ծառայություններ են մատուցել քաղաքին։ Մի խոսքով, նրա ասելով, հայերն արժանի են, որ իրենց հուշարձանն ունենան այս քաղաքում։ 

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նշեց, որ այս տարի ողջ աշխարհի հայերը նշեցին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, եւ ըստ էության 6 միլիոնանոց հայկական սփյուռքը այդ ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերի սերունդներն են։ Հայաստանի դեսպանը ընդգծեց, որ հայերը ողջ աշխարհում պայքարում են Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, որը Թուրքիան մինչ օրս շարունակում է հերքել, եւ շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որ այդ հարցում աջակցում են հայ ժողովրդին։ Մասնավորապես դեսպան Հովակիմյանն իր երախտագիտությունը հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որ 2017-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, եւ Չեխիայի սենատին, որը 2020-ին ընդունեց համանման բանաձեւ։

Նա նաեւ հիշեցրեց, որ առաջին խաչքարը Չեխիայում տեղադրվել է 2005թ. Յիհլավայում, երկրորդը՝ 2014-ին Պրահայում, իսկ 2020-ին՝ Կրալուպեում։ Դեսպանը խորհրդանշական համարեց ներկա շրջանում նման խաչքարի բացումը, քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ոչնչացվել է հայկական ժառանգությունը, եկեղցիները, խաչքարերը, մշակութային արժեքները։ Դեսպան Հովակիմյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ձեռնարկի կազմակերպիչ Թելման Ներսիսյանին եւ քաղաքի ղեկավարներին նման  խաչքար տեղադրելու համար, ինչպես նաեւ կարդինալ Դոմինիկ Դուկային հայ ժողովրդին սատարելու համար։ 

Վերջում ներկաներին ողջունեց նաեւ Պրահայի Ռեպորեի շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնին, ում շնորհիվ  դեռ պատերազմի օրերին շրջխորհուրդը ճանաչել էր Արցախի անկախությունը եւ քաղաքապետարանի շենքից պարզել էին Հայաստանի դրոշը։ 

Հատկանշական է, որ խաչքարի բացման արարողությունն ամբողջությամս ցուցադրվեց չեխական հեռուստատեսությամբ։


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search