Artsakhpress

Հասարակական

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է ներդնել բոլոր ջանքերը Արցախում կրթության միջոցով հույս ու ապագա ստեղծելու համար. պատասխանատու

Ամփոփվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա աշխատանքը Հայաստանի և Արցախի գյուղական դպրոցներում։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է ներդնել բոլոր ջանքերը Արցախում կրթության միջոցով հույս ու ապագա ստեղծելու համար. պատասխանատու

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է ներդնել բոլոր ջանքերը Արցախում կրթության միջոցով հույս ու ապագա ստեղծելու համար. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ավելի մեծ թվով ուսուցիչների է գործուղում Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքներ՝ դասավանդելու և առաջնորդություն սերմանելու։
Բնութագրությունը հասանալի չէ
«Վերջին երկու տարիների ընթացքում Արցախ են գործուղվել 47 ուսուցիչ֊ առաջնորդներ՝ Արցախի 6 շրջաններում դասավանդելու։ Դպրոցական առարկաների դասավանդումից բացի, ուսուցիչները իրենց համայնքներում իրականացնում են համայնքային ազդեցության ծրագրեր, որոնց միջոցով թե՛ ծրագրի մասնակիցները և թե՛ աշակերտները հնարավորություն են ստանում վերհանելու համայնքներում և դպրոցներում առկա խնդիրները և տալու դրանց լուծումներ։ Արցախի համար թերևս ամենաբարդ և ամենածանր ժամանակահատվածում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները, անկախ պատերազմական դրությունից և համավարակից, ցուցաբերելով անմնացորդ նվիրվածություն, դասեր էին անցկացնում նույնիսկ ապաստարաններում։ Հետագայում մեր նվիրյալները, տեղափոխվելով Հայաստանի տարբեր մարզեր, վերագտան Արցախից տեղահանված իրենց աշակերտներին կամ շարունակեցին դասավանդել Արցախի այլ համայնքներում՝ միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»֊ի «Արտակարգ իրավիճակներում կրթություն» ծրագրին։
Պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյա իրավիճակում, գիտակցելով Արցախում և Հայաստանում ստեղծված կրթական ճգնաժամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նախաձեռնեց վերոնշյալ «Արտակարգ իրավիճակներում կրթություն» ծրագիրը՝ արցախցի դպրոցականների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով։ Ծրագրի տևողության վեց ամիսների ընթացքում առավել քան 60 մասնագետներ աշխատել են Արցախում, Հայաստանի յոթ մարզերում և Երևանում տեղակայված առավել քան 75 դպրոցներում և այլ հյուրընկալ վայրերում իրենց կրթությունը շարունակող 1800-ից ավելի արցախցի աշակերտների հետ», - նշեց Ա. Հովհաննիսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ տարեսկզբին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հայտարարեց աջակցության ֆոնդի մասին, համաձայն որի՝ հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին միացած մասնակիցները ստանում են ֆինանսական աջակցություն՝ տեղափոխման և կենցաղային պայմանների բարելավման նպատակով։ «Ֆոնդի աջակցությամբ իրենց ընտանիքներով Արցախ վերադարձան նաև պատերազմի արդյունքում իրենց տները կորցրած չորս անձինք, ովքեր, դիմելով «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի ծրագրին, այս պահին էլ դասավանդում են Արցախում։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է ներդնել իր բոլոր ջանքերը Արցախում կրթության միջոցով հույս և ամուր ապագա ստեղծելու համար։ Իրենց անձնուրաց, նվիրական և հայրենասիրական գործում հաջողություն ենք մաղթում Արցախի և Հայաստանի սահմանամերձ համայնքներ ուղևորված յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդի։ Համոզված ենք, որ տարիներ հետո նրանց տնկած առաջնորդության սերմերը իրենց պտուղներն են տալու», - հավելեց Ա. Հովհաննիսյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

Search