Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց փողոցում ընթանում են մայթերի բարեկարգման աշխատանքներ։
Մայրաքաղաքում շարունակվում են մայթերի բարեկարգման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադի Աբրահամյանը:
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ փողոցներում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Լայնացվում են ճանապարհները, որից հետո կկառուցվեն ավտոկանգառներ։ Դրա հետ մեկտեղ կբարեկարգվեն մայթերը: Նույն աշխատանքները կիրականացվեն նաև Իսակովի փողոցում: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է», - նշեց Ռ. Աբրահամյանը։