Սեպտեմբերի 6-ից 12-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված միջազգային բաց առաջնությանը ԱՀ Ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր։
Արցախցիները միջազգային առաջնությունում պատվավոր տեղեր են զբաղեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:
«Մրցաշարին մասնակցեցին Ուկրաինայի, Լիտվայի, Լեհաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Հայաստանի շուրջ 400 մարզիկներ՝ «թաոլու» և «սանդա» մարզաձևերից։ Միջազգային առաջնությանը առաջին անգամ մասնակցեցին նաև Մարտունի քաղաքի և Գիշի համայնքի մարզիկները, որոնց մարզիչն է Համիկ Քոչարյանը: Առաջին պատվավոր տեղեր են զբաղեցրել Նարեկ Ղահրամանյանը (14-15 տարիքային խումբ, 52կգ քաշային կարգ), Հայկ Գասպարյանը (18+ տարիքային խումբ), Սևակ Մուսայելյանը (14 -15 տարիքային խումբ, 56 կգ քաշային կարգ), Ալեն Սաղյանը (16-17 տարիքային խումբ, 70 կգ քաշային կարգ), երկրորդ տեղերը՝ Գրիշա Հակոբյանը (14-15 տարիքային խումբ, 52կգ քաշային կարգ), Ավանես Զաքարյանը (16-17 տարիքային խումբ , 52կգ քաշային կարգ), Վալերի Ավանեսյանը (14-15 տարիքային խումբ, 48կգ քաշային կարգ), Նվեր Առստամյանը (16-17 տարիքային խումբ), իսկ երրորդ տեղը՝ Սամվել Ջամալյանը (16-17 տարիքային խումբ, 60կգ քաշային կարգ): Արցախցի մարզիկները ներկայացան «սանդա» մարզաձևով», - նշեց Դ. Գրիգորյանը: