Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ կլինեն:
Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին «Արցախէներգո» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն, կհոսանքազրկվեն Մաշտոցի 2, 4, 4ա, 4բ, 4վ, 4գ, 4դ, 6, 8, Իսակովի 2, 2ա, 2բ, 4ա, Հեքիմյան 1, 3, 3ա, 3բ, 3վ, 7, 8ա, 8բ, 9, 10, 11, 12, 14, 14ա, 14բ, 16, 18, 20, 21 շենքերը, Իվանյան թաղամասը և հարակից բոլոր հիմնարկ ձեռնարկությունները, Ստեփանակերտի թիվ 10 և 11 դպրոցները, «Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը, իսկ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն՝ Ազատամարտիկների 35, 37, 37ա, 41, 43, 46, 59, Մ.Գոշի 7ա, 8, 10, 10ա, Տ. Մեծի 1, 5, 7, 10, 11, 13, 15, 17, 18, 19, 23բ, 33 և 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ փակուղիները, Մանուկյան 4բ, 6, 8, 10, 12, 17, 19, 23, Մաշտոցի 1, 3, 5, 5ա, Իսակովի 2, 2ա, 2բ, 4, Ստարավոյտովի 2, Պարսեղովի 11 հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները: