Artsakhpress

Քաղաքական

Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում․ այսպիսի հայտարարոթյուն է արել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ։

Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, civilnet-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մուրադովը դրական է գնահատել առաքելության աշխատանքը և հավելել․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»,- ասել է նա։
Զինվորականը շարունակել է․ «Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»։
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության նոր հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։ Սեպտեմբերի 9-ին նրան ընդունել է ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։
2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության չորրորդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում։ Խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Search