Artsakhpress

Մշակույթ

ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Մոսկվայում հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես կկազմակերպվի:

ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով

ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Ժողովրդական տնտեսության ազգային նվաճումների համալիրի «Արմենիա» նորոգված տաղավարում:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Այս եզակի ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբել բազմաթիվ հայ վարպետների վրձնի վառ ստեղծագործություններ: Հաղորդագրության տեքստում ասվում է, որ ցուցահանդեսը ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակին նվիրված ամենահետաքրքիր նախաձեռնություններից է
Ցուցահանդեսին մասնակցում են 17 նկարիչներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք են Վահագն Գալստյանը, Լևոն Աբրահամյանը, Անդրեյ Շուգարովը, Սուրեն Սաֆարյանը, Արմինե Թումանյանը, Պետո Պողոսյանը, Տիգրան Հակոբյանը, Արև Պետրոսյանը, Արամ Մաշուրյանը, Տիգրան Ասատրյանը, Արմեն Վահրամյանը, Արթուր Շարաֆյանը, Աշոտ Թադևոսյանը, Կարեն Մովսիսյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աշոտ Խաչատրյանը, Վարդան Ոսկանյանը: 
Ժամանակակից հայկական գեղանկարչության ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը: 
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը, «Արմենիա» տաղավարը և ՀՀ նկարիչների միությունը: Ցուցահանդեսի համադրողն է նկարչուհի Արմինե Թումանյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Search