Artsakhpress

Մշակույթ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել (տեսանյութ)

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցվում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ։ 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։  Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Նախորդ տարի կորոնավիրուսի համավարկի պատճառով պատարագը եղել էր ոչ մարդաշատ։ Այս տարի պատարագի արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության գլխավոր քարտուղար և Կրոնական ժողովի ատենապետ, Ծայրագույն Վարդապետ Թաթուլ Անուշյանը։
Նշենք, որ 95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարի սեպտեմբերին՝ Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում։
Թուրք-քրդական զինված բախումների պատճառով Թուրքիայի իշխանությունները միայն 2015-2017թթ․ չէին արտոնել պատարագների անցկացումը։ Եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել է պատարագի մատուցումը Սուրբ Խաչում  2018-ից։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Search