Artsakhpress

Մշակույթ

Մեկ տարի դադարից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին

Մեկ տարի դադարից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

Մեկ տարի դադարից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին

Մեկ տարի դադարից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Armtimes.com-ի փոխանցմամբ, մրցույթի մասին տեղեկություններ հրապարակող պաշտոնական Jesc.tv կայքում արդեն հրապարակված են մասնակից երկրների անունները, որոնց թվում է նաեւ Հայաստանը:
«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Փարիզում:
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատելով տեղեկությունը, ասաց, որ արդեն հրապարակված է մեր երկրի անունը, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ մենք էլ ենք մասնակցում: Այլ հարցերի Օհանյանը չպատասխանեց՝ նշելով՝ առավել մանրամասն տեղեկատվություն առաջիկայում կհրապարակվի Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում:
Մրցույթին մասնակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Դրանք են՝ Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան:
Հիշեցնենք՝ 2020-ին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել 13-ամյա Մալենան: Սակայն Հայաստանը չեղարկել էր մեր մասնակցությունը: Հանրայինը հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը, որոշում է կայացվել չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին:
«Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը տեղի էր ունեցել 2020 թվականի նոյեմբերի 29-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին մասնակցել էին 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական Եվրատեսիլ 2020-ը» պատմության մեջ առաջին անգամ տեղի էր ունեցել փոփոխված ֆորմատով՝ մասնակիցների ելույթները տեսագրվել եւ հեռուստաշոուի տեսքով ներկայացվել էին հեռուստադիտողներին։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search