Artsakhpress

Սպորտ

Կիոկուշին կարատեի Հայաստանի հավաքականն Արցախում մարզահավաք է անցկացրել

Կիոկուշին կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկներն այս օրերին Արցախում անց են կացրել պարապմունքներ:

Կիոկուշին կարատեի Հայաստանի հավաքականն Արցախում մարզահավաք է անցկացրել

Կիոկուշին կարատեի Հայաստանի հավաքականն Արցախում մարզահավաք է անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականն անց է կացնում մարզահավաք: Սա երրորդ փուլն է արդեն, իսկ մինչ այդ երկու փուլ անց ենք կացրել Երևանում և Սևանում: Երրորդ փուլի ավարտից հետո կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին և 26-ին, Լեհաստանում: Մարզումներին Արցախից մասնակցում է 8 հոգի։ Սա մեծ հնարավորություն է մեր այն մարզիկների համար, ովքեր ընդգրկված չեն Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ նրանց հետ կմասնակցեն պարապմունքներին և մյուս մրցաշարերում արդեն կկարողանան առաջ գնալ»,- նշեց Ա. Առուշանյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Հայաստանի կիոկուշին կարատեի մարզիչ Կարպիս Կարապետյանի խոսքով՝ այս մարզահավաքից ակնկալում են մարզիկների որակական պատրաստվածության բարձրացում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մարզիկները շատ բարձր մակարդակով անցկացրին մարզահավաքը Սևանում և Երևանում:Եթե հաշվի առնենք , որ ամբողջ տարածաշրջանում և աշխարհում կիոկուշին կարատեի պատմության մեջ միայն Արցախից ունենք եռակի չեմպիոն, ապա կարող եմ ասել, որ հաղթանակ գրանցելու ակնկալիքները մեծ են։ Այսօր մարզիկներն իրենց պարապմունքներն անց են կացնում չեմպիոնի հետ, և դա արդեն շատ մեծ փորձի փոխանակում է: Թե՛ մարզիկները և թե՛ մարզիչները նրանից շատ բան ունեն սովորելու։ Սա մեծ հնարավորություն է մարզիկների համար, քանի որ նրանք ծանոթանում եմ միմյանց հետ, ծանոթանում են Արցախին ու Ստեփանակերտին»,- ընգծել է Կ. Կարապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Search