Artsakhpress

Վերլուծական

Ռուսաստանի զգուշացումը Ադրբեջանին

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն, ըստ ամենայնի, լարվել են։

Ռուսաստանի զգուշացումը Ադրբեջանին

Ռուսաստանի զգուշացումը Ադրբեջանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է մտնել ԵԱՏՄ և ՀԱՊԿ՝ Ռուսաստանի ինտեգրացիոն քաղաքականության համար կարևորագույն երկու կառույց։
Այս մասին գրում է politik.am-ը:
44-օրյա աղետալի պատերազմից հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին , որ իրականում Ռուսաստանը որոշակի չեզոքություն է պահպանել, քանի որ Ադրբեջանը խոստացել է մտնել ՀԱՊԿ և ԵԱՏՄ։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման մասին խոսում են վերջին օրերի իրադարձությունները։ Նախ, Հայաստան է այցելում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա սկզբում լսում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի խիստ ելույթը և զգուշացումը, որ հայկական կողմը իրեն իրավունք է վերապահելու զենքով լուծել սահմանախախտման հարցը և հետո Զասն ինքն է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը անվանում սպառնալիք ՀԱՊԿ-ի համար։ Եվ սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նույն ՀԱՊԿ-ը սահմանային բախումներն անգամ սպառնալիք չէր համարել։
Հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհում Ադրբեջանի կողմից սանձազերծած ղարաբաղյան երկու պատերազմների զոհերի շիրիմներին։ Այս քայլն իրականում աննախադեպ է։ Առաջին հերթին այն պատճառով, որ առաջին անգամ է, որ Զասի մասշտաբի միջազգային գործիչն այցելում է «Եռաբլուր» և երկրորդ, իհարկե, ՀԱՊԿ-ի դիրքորոշման տեսանկյունից, քանի որ այս կառույցի առնվանզ երկու անդամ՝ Ղազախստան և Բելառուսը իրենց առավել շատ համարում են Ադրբեջանի դաշնակիցը։
Տեղի ունեցող գործընթացների համապատկերում կարևոր է դիտարկել նաև  ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մոսկովյան հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը դաշույն է նվիրում Հայաստանի պաշտպանության նախարարին և հայտարարում․ «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։  Այստեղ կարևոր է սիմվոլիզմը։ Դաշույնը ուժի և արդարադատության խորհրդանիշ է և այստեղից կարելի է հասկանալ, որ ռուս նախարարը ակնարկում է, թե ռուսական արդարադատությունը թեքվել է դեպի Հայաստան։
Հաջորդ կարևորը ազդակը Արցախի և Հարավային Օսիայի ԱԳ նախարարների զրույցն է․ «Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։
Քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը»,-ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագությունում։
Հիշեցնենք, որ Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից և նրա անկախությունը առաջինը ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը։
Մեկ-երկու օրվա ընթացքում տեղի ունեցող այս իրադարձությունները չեն կարող պատահականության արդյունք լինել։ Ռուսաստանի Դաշնությունն, ըստ ամենայնի, զգուշացնում է Ադրբեջանին, որ եթե փորձի հետ կանգնել իր խոստումից և չմիանա ռուսական նախագծերին, ապա հայկական բանակը շատ արագ կվերազինվի ու Ադրբեջանի Հայաստանի սահմանների խախատման  հանգամանքն օգտագործելով կարող է պատերազմ սկսել և շատ արագ վերաազատագրել ամբողջ Արցախը։
Ընդ որում պետք է նկատել, որ Ադրբեջանին շատ ժամանակ տված չէ և նա կարող է որոշում կայացնել մինչև աշուն։ Բուն գործընթացը գուցե մի փոքր երկարի, բայց հրապարակային որոշում կայացնելը պետք է առաջիկա շաբաթներում լինի։ 
Ի դեպ, հետաքրքիր է նաև նկատել, որ դեռևս հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ պահեստազորի եռամսյա հավաքներ պետք է լինեն  սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը, բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին այդ հավաքները մեկ ամիս շուտ սկսեցին և ըստ նոր հաղորդագրության այն տեղի կունենա օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։ 
Հ․Գ․ Իրադարձությունները այլ սցենարով կգնան, եթե Ադրբեջանն, ի վերջո, հրապարակային հայտարարի ԵԱՏՄ մտնելու մասին և գործուն քայլեր անի այդ ուղղությամբ։ 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search