Երևան-Ստեփանակերտ քաղաքների համագործակցության շրջանակում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով նախատեսված պատանեկան մարզական խաղերին կմասնակցեն նաև արցախցի մարզիկներ:
Արցախցի մարզիկները Երևանում կմասնակցեն պատանեկան մարզական խաղերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, մարզական խաղերի պատվիրակության ղեկավար Էմիլս Հովհաննիսյանը:
«Մինչև 16 տարեկան շուրջ 50 մարզիկներից բաղկացած խմբով կմասնակցենք պատանեկան մարզական խաղերին: Մեկնարկը կտրվի վաղը՝ օգոստոսի 5-ին, և կտևի մինչև օգոստոսի 6-ը: Այդ ընթացքում՝ բռնցքամարտի և բասկետբոլի խաղերին կմասնակցեն աղջիկներն ու տղաները, իսկ վոլեյբոլին՝ միայն աղջիկները »,- նշեց է. Հովհաննիսյանը: