Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում:
Արթուր Թովմասյանն ընդունել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
«Հանդիպմանն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ բարձր է գնահատել ռուս քաղաքական գործիչների հետ 90-ականներին ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:
Խորհրդարանի նախագահը ներկայացրել է 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը, անդրադարձել՝ հետպատերազմյան ժամանակահատվածում օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, կյանքի կոչված աջակցության ծրագրերին»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայրիյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և քննարկել հետագա անելիքները:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: