Օգոստոսի 18-ին, 19-ին և 20-ին՝ ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կկայանա Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված ներկայացման առաջնախաղը:
Ստեփանակերտում կկայանա «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման առաջնախաղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը:
«Ներկայացումը սիրո ու բարության, տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածննդի մասին է՝ հուզումնալից պահեր ապրելու և կյանքի նկատմամբ դարձյալ հույսով ու հավատով լցվելու համար: Բեմականացումը և բեմադրությունը՝ Նյու Յորքից ժամանած ռեժիսոր Կարինե Քոչարյանի», - մեզ հետ զրույցում նշեց Ա. Հարությունյանը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 047 94 49 91, 097 36 37 38 հեռախոսահամարներով: