Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական խմբերը հանրապետության տարածքից հայտնաբերած ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում և Ասկերան քաղաքի հարակից բնակավայրերում: