Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 16 միլիարդ 50,7 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 10 մլրդ 700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 50 տոկոսով կամ 5 մլրդ 350,7 մլն դրամով:
Պետբյուջեի եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 5 մլրդ դրամով. ՊԵԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին ԱՀ պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 47.4 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 14 մլրդ 441.7 մլն դրամ:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 12 մլրդ 343.5 մլն դրամը կամ 76.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում, բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին հուլիս ամսվա ընթացքում կատարվել է 23,7 մլն դրամ գումարի չափով վերադարձ: