Artsakhpress

Միջազգային

Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել Է ավելի քան 200 աֆղաններից բաղկացած խմբին, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները երկիր են տեղափոխում հատկ ներգաղթային ծրագրով՝ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման ֆոնին:

Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին

Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին  հուլիսի 30-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս խիզախ աֆղաններին այն բանի համար, որ նրանք աջակցություն են ցույց տալիս Միացյալ Նահանգներին: Այսօր ես հպարտությամբ եմ նրանց ասում. «Բարի գալուստ տուն»»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ, չնայած զորքերի դուրսբերմանը ԱՄՆ-ը կաշարունակի Աֆղանստանին ցույց տալ օժանդակություն անվտանգության բնագավառում, մարդասիրական օգնություն եւ օգնություն հետագա զարգացման համար»:
Ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի օգնական Ռաս Թրեվերստի խոսքով՝ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են առաջնահերթ կարգով հատուկ ներգաղթային ծրագրով Աֆղանստանից ԱՄՆ վերաբնակեցնել շուրջ 700 մարդու, ովքեր հայտեր են տվել: Նրանց ընտանիքների անդամների հետ ընդհանուր թիվը կկազմի 2 500: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ընդամենը շուրջ 18 հազար աֆղաններ, ովքեր օգնել են ամերիկյան զորքերին, այդ թվում որպես թարգմանիչներ, եւ նրանց ընտանիքների եւս շուրջ 53 հազար անդամներ այս պահին հուսով են ստանալու հատուկ ներգաղթային այցագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Search