Artsakhpress

Քաղաքական

Եվրախորհրդարանականները դատապարտել են Հայաստանի տարածքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները

Մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջերս արած հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» մասին, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափից ավելի անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգության  հետագա խափանմամբ։

Եվրախորհրդարանականները դատապարտել են Հայաստանի տարածքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները

Եվրախորհրդարանականները դատապարտել են Հայաստանի տարածքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։
 
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողի մահվան համար ադրբեջանական զորքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ՝ այն բանից հետո, երբ վաղ առավոտվանից, ինչպես տեղեկացվում է, հրետակոծվել են հայկական դիրքերը եւ մի քանի գյուղեր, եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։
 
Ցավոք, սա ընդամենը վերջինն է միջադեպերի կամ սադրանքների շարքից վերջին ամիսների ընթացքում, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է եւս մեկ հայ զինվոր։
 
Մենք կոչ ենք անում երկու կողմերին հետեւել հրադադարի ռեժիմին եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքից։
 
Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի եւ միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։
 
Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչեւ մայիսի 12-ը եւ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարեւոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։
 
Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ։
 
Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ-ը հավատարիմ է վստահության ամրապնդման եւ ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ լուծելու միջոցների աջակցմանը, այդ թվում հակամարտության ամուր կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին բանակցությունների վերսկսման միջոցով,- նշվում է հայտարարությունում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search