Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ միջազգային հանրությունը համախմբվի և նույնականացնի, թե որտեղ են նման հանցավոր դեպքերը տեղի ունենում:

ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան

ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀուլիսի 30-ին Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը:
«Որպեսզի այս չարիքի դեմ պայքարենք միջազգային մակարդակով, պետք է բարձրացնենք մարդկանց իրազեկվածությունը՝ ներկայացնելով, թե ինչ է թրաֆիքինգը: Մենք պետք է զոհերին ցույց տանք, թե որտեղ կարող են նրան դիմել օգնության, որովհետև երբեմն նրանք չգիտեն, ում կողմից օգնություն խնդրեն»,- ասաց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը:
Լիա Միլերը նշեց, որ ԱՄՆ պետական դեպարտամենտն ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
«Այս տարվա հաշվետվության մեջ ավելի մանրամասն է նշված: Գիտեք, որ ունենք լավ գործընկերներ, որպեսզի Հայաստանում բարելավենք թրաֆիքինգի դեմ պայքարը: Այդ պատճառով աջակցում ենք «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականցվող ծրագրին:
Մարտահրավերները շատ են թրաֆիքինգի և շահագործման խնդիրներով, բայց մենք պետք է կարողանանք քանդել ժամանակակից ստրկության շղթաները: Մենք ոչ միայն զոհերի համար ենք պայքարում, այլև հենց մեզ համար, որովհետև ուրիշի արժանապատվությունը պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր արժանապատվությունը»,- եզրափակեց Միլերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search