Artsakhpress

Միջազգային

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Իրանում նախագահական իշխանության անցումային շրջանի ավարտից հետո, սակայն նման առաջարկը ժամանակային սահմանափակում ունի:

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը:

«Մենք դարձյալ շահագրգռված ենք պայմանագրի նկատմամբ փոխադարձ հարգանքը վերականգնելու հարցում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն, հստակ հայտարարել է, որ այս առաջարկը չի կարող անընդհատ սեղանին մնալ»,- ասել է Կարին Ժան-Պիեռը:

Մամուլի քարտուղարի տեղակալը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի ժամկետը դեռ հայտնի չէ՝ գրում է ТАСС-ը:

Հունիսի 20-ին միջուկային գործարքի շուրջ բանակցողները ընդմիջում են վերցրել իրենց մայրաքաղաքներում խորհրդակցություններ անցկացնելու համար՝ բանակցությունների վերջին փուլին պատրաստվելու նպատակով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հավանական է համարել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Search