Artsakhpress

Ռազմական

Խաղաղապահներն Արցախում ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ամարաս հնագույն վանք:

Խաղաղապահներն Արցախում ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք

Խաղաղապահներն Արցախում ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
«Ժամերգությունների նախօրեին կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրի օբյեկտներում խաղաղապահների կողմից անցկացվել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, ինչպես նաև Ստեփանակերտ – Ամարասի վանք ու հակառակ ուղղությամբ ուխտավորներով ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովման միջոցառումներ», –ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստուգվել են Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ ու մոտ 5 հա տարածք, որ այնտեղ կասկածելի անձինք ու առարկաներ չլինեն:
 
«Ամարասի վանական համալիրի տարածքում իրականացվել է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համալիր վարժանք։ Այդ վարժանքներն անցկացվում են կանոնավոր կերպով, անձնակազմը բարձրացնում է իր հմտությունները ցանկացած իրավիճակում հմտորեն գործելու համար», - ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Սեդովը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Search