Artsakhpress

Քաղաքական

Մոսկվան փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին։

Մոսկվան փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

Մոսկվան փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիան գրում է, որ այսուհետ համանախագահությունը Իգոր Պոպովի փոխարեն կստանձնի 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։
 
Խովաևը նախկինում ՌԴ դեսպան է աշխատել Ֆիլիպիններում։
 
Իգոր Պոպովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է եղել 2010 թվականից։
 
Նշենք, որ նոր համանախագահը 1988թ.ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է դիվանագիտական ծառայության։
 
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և վիետնամերեն լեզուներին: Ունի 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան, որը շնորհվել է 2017 թվականի փետրվարին:
 
1988-ից 2004 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Նախագահը ստորագրել է ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատման դիմումը

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. նախարար

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search