Artsakhpress

Հասարակական

Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին

Հայաստանում արդյունաբերական արտադրությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին:

Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին

Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները:
«Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով դրսևորում է առաջանցիկ աճ»,- հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 620 մլրդ դոլար՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,4 տոկոսով: Վերամշակող արդյունաբերության ծավալը կազմել է 402 մլրդ դոլար՝ աճելով 6,5 տոկոսով: 
Ըստ աղբյուրի՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը Բելառուսում կազմել է 10,4 տոկոս, Ռուսաստանում՝ 4,4, Հայաստանում՝ 2,1, Ղազախստանում՝ 1,5 տոկոս: Ղրղզստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10,6 տոկոսով:    
ԵՏՀ տվյալներով՝ Եվրոպական միությունում 2021 թվականի հունվար-մայիս հատվածում արդյունաբերությունն աճել է 0,5 տոկոսով, իսկ Չինաստանում աճը կազմել է 15,9 տոկոս:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search