Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր․․․» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ հուլիսի 29-ին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել արձակագիր Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր․․․» գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր․․․» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր․․․» գրքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանի խոսքով «Վազում եմ, սպասի՜ր․․․» գիրքը վերջին շրջանում իր ընթերցած լավագույն ժողովածուներից է հայ իրականության մեջ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հերմինե Ավագյանը փորձում է շարունակել Հրանտ Մաթևոսյանի ավանդույթները, թե թեմատիկ՝ գյուղագրության, թե մտածողության առումով: Պետք է ասեմ, որ նրան հաջողվում է դա: Նա ստեղծում է պատկերներ, որոնք հենված են ոչ միայն գաղափարի, այլ նաև զգացումի, անասելի ապրումների վրա: Նա բառը դարձնում է գործողության արվեստ», - ասաց Վարդան Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարինե Սառաջյանը համարում է, որ 44-օրյա պատերազմի ցավով, բայց նաև լույսով լի ծնունդ էր Հերմինե Ավագյանի գիրքը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Կարելի է ասել, գիրքը հեղինակի ճամփորդությունն է ժամանակի և տարածության մեջ. ժամանակն իր ապրած կյանքն է՝ մանկությունից մինչև հասունություն, տարածությունը՝ իր կենսատարածքը՝ Արցախ-հայրենիք առանցքով։ Գրքի առաջին իսկ էջերից՝ նախաբանից մինչև վերջ, հեղինակը վազում է իր կարոտի հետևից. կարոտ՝ հայրենի եզերքների հանդեպ, որը նա զուգորդում-նույնացնում է լույսի հետ», - նշեց Զարինե Սառաջյանը:

Երիտասարդ ստեղծագործող Վան Նովիկովի համոզմամբ, հեղինակի հերոսները սերում են այնպիսի միջավայրից, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր ծննդավայրից որևէ ապրում, զգացում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նրա գրքում ավելի շատ գերիշխում է կարոտը: Նրան հաջողվել է իր հարազատ բնակավայրի կարոտը բերել գրականություն, և անժխտելի է, որ նա շնորհված է այդ ձիրքով, և Հերմինե Ավագյանի ստեղծագործական համեստությունն ինձ թույլ է տալիս ասել, որ առաջիկայում նրան կհաջողվի կերտել այն գրական կերպարը, որին ես սպասում եմ: Այդ կերպարն այն բնակավայրի հերոսներն են, որոնց մասին Հերմինեն գրում է», - հավելեց Վ. Նովիկովը:

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը համարում է, որ Հերմինե Ավագյանը ակամայից ձեռք է մեկնում այնպիսի թեմաների, որոնք ուղիղ և անուղղակի ձևով առնչվում են ազգային արժեհամակարգի պահպանման խնդրին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Անկեղծ, անբռնազբոս ոճով գլխավոր հերոսը, որը գրքի հեղինակն է, մեզ վերադարձնում է մեր ակունքներին։ Գիրքը արժեքավոր է առաջին հերթին նրանով, որ արցախյան կոլորիտով, բառ ու բանով ներկայացնում է հենց արցախցուն, նրա՝ հայրենի եզերքին ամուր կառչած լինելը, ընդգծված բնարավորության գծերը՝ հաստակողությունը, դիմացկունությունը, աշխարհատեսության իր կերպը», - ընդգծեց Ա. Գրիգորյանը։

Գրքի հեղինակ Հերմինե Ավագյանը շնորհակալություն հայտնեց հնչած կարծիքների համար, որոնք ըստ նրա, պարտավորեցնող են, որպեսզի ինքն ավելի բծախնդրորեն վերաբերվի իր հետագա ստեղծագործություններին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Ինձ համար սոսկ ելույթներ չեն, որ այստեղ հնչեցին, այլ գնահատանքի խոսքեր, խորհուրդներ, որոնք իմ ստեղծագործական կյանքի ընթացքում ինձ ուղեկից են լինելու: Ես երբեք կողմ չեմ միայն գովեստի խոսքին, միշտ ընդունում եմ առողջ խորհուրդները: Այն խոսքը, որ հնչեց այստեղ, առաջին հերթին հետագա իմ գրական ընթացքի պատասխանատվության չափն է ավելացնում», - ասաց Հ. Ավագյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search