Artsakhpress

Հասարակական

Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ

Կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի գնման համար։

Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ

Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):
«Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։ «Ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա, մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռքբերումը: Մենք այս գործընթացում պետք է շատ ակտիվ համագործակցենք նաև մեր գործընկերների հետ՝ նաև փոխադարձ օգնության և աջակցության ավանդույթները շարունակենք պահպանել», - ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ կա՝ պատվաստանյութերի փոխանակման առումով: «Ուզում եմ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերել Հայաստանին: Այսինքն, երբ իրենք ունեն հնարավորություն պատվաստանյութ փոխանցել մեզ, այդ որոշումը կայացվում է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երբ Հայաստանը կունենա նման հնարավորություն, նմանատիպ փոխադարձ որոշում կկայացվի:
Իր հերթին Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Լիտվայի կառավարությունն էլ  հաստատել է Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search