Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղարը Հնդկաստանում է երկկողմ հարաբերությունները սերտացնելու նպատակով

Հնդկաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը պատրաստվում է մայրաքաղաք Նյու Դելիում հանդիում ունենալ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Հնդկաստանում է երկկողմ հարաբերությունները սերտացնելու նպատակով

ԱՄՆ-ի պետքարտուղարը Հնդկաստանում է երկկողմ հարաբերությունները սերտացնելու նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բանակցությունները կենտրոնանալու են Հնդ-խաղաղօվկիանոսյան գործընկերությունն ամրապնդելու հարցի վրա, գրում է amerikayidzayn.com լրատվական կայքը:
Բլինքենն իր այցը սկսել է վերլուծական կենտրոններում հանդիպումներով, որտեղ ասել է, թե Հնդկաստանն ու ԱՄՆ-ը կիսում են ժողովրդավարական արժեքներ:
Հնդիկ ու ամերիկացի ժողովուրդները հավատում են մարդկային արժանապատվությանը և հնարավորությունների հավասարությանը, օրենքի գերակայությանը, հիմնարար ազատություններին, այդ թվում` խղճի ազատությանը: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արժանի են ունենալու ձայն իրենց կառավարություններում, արժանի են հարգալից վերաբերմունքի: Սրանք ժողովրդավարության հիմնարար դրույթներն են: Եվ մեր նպատակն է այս բառերին իրական իմաստ հաղորդելը», ասել է Բլինքենը:
Վաշինգտոնը Հնդկաստանը երկար ժամանակ է համարում որպես կարեւոր գործընկեր տարածաշրջանում Չինաստանի ինքնահաստատումը զսպելու ջանքերում:
ԱՄՆ-ը և Հնդկաստանը Քառակողմ անվտանգության կազմակերպության (Quad) անդամներ են, որի մեջ են մտնում նաեւ Ճապոնիան եւ Ավստրալիան: Կազմակերպության նպատակը Չինաստանի տնտեսական ու ռազմական հզորացմանը դիմակայելն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search