Artsakhpress

Տնտեսական

Շուշիի շրջանի համայնքներում նոր սոցիալական ծրագիր է իրականացվում

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայերի միությունը՝ ի դեմս նախագահ Կամո Հայրապետյանի և Սոչիի հայկական համայնքի փոխնախագահ Մարկոս Քեսյանի, սոչիաբնակ Գրիգորյան ընտանիքի կողմից Շուշիի շրջանի չորս՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բոլոր բնակիչներին տրամադրել է երկուական խոզի գոճի՝ սեփական եկամուտ վաստակելու և զբաղվածություն ապահովելու նպատակով: 

Շուշիի շրջանի համայնքներում նոր սոցիալական ծրագիր է իրականացվում

Շուշիի շրջանի համայնքներում նոր սոցիալական ծրագիր է իրականացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և հավելել, որ նախատեսվում է նշված գյուղերի բոլոր ընտանիքներին տրամադրել 230 խոզ:
«Երբ հունիս ամսին Ղրիմում ես և ԱՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպում ունեցանք հայ և ռուս համայնքներ ղեկավարների հետ, իմ կողմից նրանց ներկայացվեցին զարգացման ծրագրեր համայնքներում, և առաջարկեցի թիրախավորել Շուշիի չորս գյուղերը: Հենց այդ հանդիպման արդյունքում է, որ այսօր այդ գյուղերի  բոլոր բնակիչներն, առանց բացառության, հովանավորության արդյունքում կստանան խոզի գոճիներ: Սփյուռքի հայկական համայնքները գործուն և հասցեավորված նման ծրագրերով նոր շունչ ու կյանք են հաղորդում Արցախում իրենց կյանքը շարունակող արցախահայությանը»,- նշել է  Ա. Սիմոնյանը։ Նա ընդգծել է,  որ նշված գյուղերում այլ հովանավորների միջոցով նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search