Artsakhpress

Տնտեսական

Կայացել է ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը:

Կայացել է ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստ

Կայացել է ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էին «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Բենզին» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքների, «Ֆլեշ-Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Բենզին» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքների, «Ֆլեշ-Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու և Լեռնային Ղարաբաղի հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Դիզելային վառելիք» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, Ապրանքային շուկաներում տեղի ունեցած գնային փոփոխությունների և այդ ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին հարցեր:

Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը բավարարել է «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար գործունեության լիցենզիա՝ մինչև 2036 թվականի օգոստոսի 17-ը։ Սահմանվել է նաև ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանները։ Հանձնաժողովը հաջորդիվ հաստատել է «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքները, որոնցով «Ֆլեշ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում համարել է գերիշխող դիրք ունեցող։ Որպես իրացնող՝ իրացման ծավալներով ընկերությունը գրավում է «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում մեկ չորրորդից ավելին՝ «Բենզին» ապրանքային շուկայում 34 տոկոս, «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայում՝ 35,9 տոկոս:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՀ-ում իրացվում է հիմնականում 2 տարբեր երկրների ծագման վառելիք (ռուսական և իրանական)։ Մի շարք տնտեսավարողների կողմից ներմուծվող իրանական վառելիքի ձեռքբերման գինը ավելի ցածր է, քան ռուսական վառելիքինը, սակայն որոշ դեպքերում այն իրացվում է ռուսական վառելիքին համարժեք բարձր գնով, որը կարող է տպավորություն ստեղծել, որ այն ևս ռուսական վառելիք է։ Նշվածը և բենզալցակայաններում վառելիքի արտադրողի (ծագման երկրի) վերաբերյալ նշումների բացակայությունը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել սպառողին։ Հանձնաժողովը իրականացրել է նաև լայն սպառման ապրանքատեսակների գների դիտարկում և դրանց փոփոխության վերլուծություն, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում մի շարք ապրանքատեսակների գնաճը։ Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների մասով գնաճ արձանագրվել է ձեթ, հավի ձու, բենզին, դիզվառելիք և սեղմված գազ ապրանքատեսակների համար, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը և տնտեսական պայմանների փոփոխության հետ համաչափությունը պարզելու նպատակով իրականացվել են համապատասխան վերլուծություններ: Հանձնաժողովի կողմից իրականացված համապատասխան վերլուծությունների և նշված ոլորտներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված գնային քաղաքականություն վարելու վերաբերյալ զգուշացումների արդյունքում, հունիս ամսում տեղի են ունեցել սեղմված գազի, դիզելային վառելիքի և հավի ձվի գների նվազում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search