Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքների նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:
Մի քանի համայնքներում պայթեցման աշխատանքներ են նախատեսված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։