Artsakhpress

Միջազգային

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները. քննարկվում են Պուտին-Բայդեն հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները:

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները. քննարկվում են Պուտին-Բայդեն հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները. քննարկվում են Պուտին-Բայդեն հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանք ընթանում են փակ դռների հետևում․ կողմերը քննարկում են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, փոխանցում է tert.am-ը:

Նշվում է, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Ըստ հաղորդման՝ ռուս-ամերիկյան բանակցությունները նվիրված են սպառազինությունների վերահսկողության հետ կապված հարցերին։ Պարբերականի տվյալներով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն այդ հանդիպումից տպավորիչ արդյունքներ չեն ակնկալում։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևում կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Երկու երկրների նախագահները քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկողությունը, անվտանգությունը Եվրոպայում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search