Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են հաղթանակով

Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած կիոկուշին կարատե մարզաձևի մրցումներից արցախցի Ռուդի Քամալյանը և Դավիթ Ավետիսյանը վերադարձել են հաղթանակով:

Արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են հաղթանակով

Արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են հաղթանակով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրանք, տարբեր քաշային կարգերում գրավելով 3-րդ մրցանակային տեղը, Արցախ են բերել բրոնզե մեդալներ: Մարզիչ, աշխարհի չեմպիոն Արթուր Առուշանյանը գոհ է իր մարզիկների գրանցած արդյունքներից:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հուլիսի 4-11-ը մասնակցեցինք Բուլղարիայում կայացած աշխարհի գավաթի ամենամյա խաղարկությանը և մարզահավաքին: Մեր թիմը 10 հոգուց էր բաղկացած. 7 մասնակիցներ ու 3 մարզիչ: Ռուդի Քամալյանը և Դավիթ Ավետիսյանը նաև պատերազմի մասնակիցներ են, որոնք կարողացել են պատերազմից հետո իրենց մեջ ուժ գտնել և պարապել այնպես, որ վերադառնան հաղթանակով», - մեզ հետ զրույցում նշեց Ա. Առուշանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Դավիթ Ավետիսյանը հնարավորություն ունեցավ մարզահավաքի ժամանակ փորձ և նոր հմտություններ ձեռք բերելու:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ունեցել եմ 3 մենամարտ, առաջինը թուրք մարզիկի հետ, որին հաղթել եմ նոկաուտով, երկրորդ մենամարտում առավելության հասա բուլղարացի մարզիկի նկատմամբ, իսկ երրորդ մենամարտը վնասվածքի պատճառով չկարողացա շարունակել: Մենք, անցնելով պատերազմի դժվարությունների միջով, կարողացանք նաև հաղթահարել այս փորձությունը», - ասաց Դ. Ավետիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բրոնզե մեդալակիր Ռուդի Քամալյանի խոսքով՝ սա արտերկրում նրա առաջին մեծ հաղթանակն է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջին մենամարտս ունեցա Թունիսը ներկայացնող մարզիկի, երկրորդը՝ շվեդ մարզիկի հետ, կարողացանք մտնել կիսաեզրափակիչ: Երրորդը բավականին դժվար մենամարտ էր՝ Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ: Աշխարհի գավաթի խաղարկությունը կազմակերպվել էր բավականին բարձր մակարդակով, և մրցակիցները լավ էին պատրաստված», - նշեց Ռուդի Քամալյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search